ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանցմինդա-Լարս ավտոճանապարհի 20կմ-106կմ, Գուդաուրի (Փոստա)-Քոբի հատվածի 93 կմ-106 կմ հատվածում երթևեկությունն արգելված է կցորդների, կիսակցորդների, 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:
Այլ փոխադրամիջոցների համար երթևեկությունը թույլատրելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Ձնահոսքերից պաշտպանվելու նպատակով` Գուդաուրի(Փոստա)-Քոբի հատվածում երթևեկության շարժն իրականացվում է թունելներով:
Ճանապարհի այլ հատվածներում շարժն ազատ է:
Նյութի աղբյուր՝ http://www.mtc.am/index.php?id=6973&fb_source=message
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



