Հարսանիքը յուրաքանչյուր աղջկա կայնքում պատասխանատու և հիշարժան օր է։ Այդ իսկ պատճառով նա դրան պետք է ինչպես հարկն է պատրաստվի։ Դրա համար Takprosto.cc կայքը առանձնացրել է այն 10 հիմնական գործառույթները, որոնք պետք է անի յուրաքանչյուր աղջիկ` հարսանիքից առաջ և դրա ընթացքում։ Գնացինք.

1. Գնի հարմարավետ ներքնազգեստ 

Այդ օրը նա պետք է ամենագեղեցիկը լինեի ու չշեղվեի մանրուքների՝ առավել ևս անհարմար ներքնազգեստի պատճառով: Բացի դրանից առանց կարերի ներքնազգետը աչքի չի զարնի լուսանկարների վրա:

2. Ատամների սպիտակեցում

Չարժե գումար ծախսել թանկարժեք ատամնաբուժական բուժակարգերի վրա․ օգտվեք ավանդական միջոցներից:

3. Սպա սրահ

Հարսանիքից մոտավորապես մեկ շաբաթ առաջ ժամանակ պետք է գտնի մարմնի խնամքի ու մերսման համար, որպեսզի հնարավորինս լիցքաթափվեծ և կարգի բերված լինի:

4. Ձեռքի տակ մեկ շիշ ջուր ունենա

Ջուրն անփոխարինելի է հարսանեկան արարողությունների՝ մանավանդ անհավանական հոգնեցուցիչ ֆոտոսեսիաների ժամանակ:

5. Խնդրի, որպեսզի նրա համար ուտելիք պահեն

Բանն այն է, որ անվերջանալի շնորհավորանքների ու այլ զվարճանքների ընթացքում հարսն ու փեսան, ամենայն հավանականությամբ, կկարողանաք ուտել միայն արարողության ավարտից հետո, սենյակում:

6. Եվ տորթ

Այո, թող պահեն մի կտոր հարսանեկան տորթ, քանի որ արարողության ժամանակ հաստատ ժամանակ չի լինի համտեսել այն ինչպես հարկն է:

7. Օգնական

Հարսանեկան զգեստով զուգարան գնալը բավականին բարդ գործ է, դրա համար էլ նախապես հարսնացուն պետք է ընտրի մեկին, ով այդ հարցում կօգնի նրան:

8. Շրթներկը` ձեռքիդ տակ

Որպեսզի այն միշտ ձեռքի տակ լինի, լավագույն տարբերակը փեսացուի պիջակի գրպանում պահելն է: 
9. Մեղրամիսը

Հարսանեկան խենթություններից հետո ամուսինները  միասին հանգստանալու և միայն իրար հետ ժամանակ անցկացնելու կարիք են ունենում: Հարսանեկան արարողություններից ոչ պակաս կարևոր է նաև մեղրամիսը։ Ճիշտ կազմակեպեք այն։

10. Ընդմիջումներ

Հարսանիքը մի քանի ժամ է տևում, ու դրանք շատ արագ են անցնում: Պետք է գտնել պահեր, որպեսզի կանգնեցնել ժամանակը, նայել շուրջն ու մտովի անմահացնել այդ հիշարժան իրադարձությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել