Past.am–ը գրում է.
Մեր մազերը հարստություն են, որ պետք է խնամել։ Դրանք չափազանց կարեւոր են գեղեցկության համար։ Բացի այդ, մազերը համարվում են մարդու բնական ալեհավաքը, ըստ տարբեր լեգենդների՝ դրանք մարմնին ուժ են տալիս։ Հնուց եկած հավատալիքներ՝ կապված մազերի, դրանք կտրելու հետ։
Մազերը մարդու տիեզերական ուժի աղբյուրն են
Համաձայն հավատալիքների՝ ասում են, որ եթե մազերի հետ ինչ-որ բան է տեղի ունենում, փոխվում է մարդու բիոէներգետիկ ֆոնի հունը, հետեւաբար՝ մազերի փոփոխությունը կարող է թե արտաքինը փոխել, թե կյանքը։ Ահա մի քանի կանոններ՝ համաձայն տարբեր երկրների հավատալիքների։
Առաջին Չի կարելի ամեն մեկին վստահել մազերը։
Մարդը, որ կտրում է ձեզ մազերը, փոխում է ձեր էներգետիկ դաշտը։ Դրա համար պետք է վարսահարդարը ուրախ, կենսասեր մարդ լինի։ Որքան տարիքով է վարսահարդար, այնքան նրա ազդեցությունը մեծ է, ավելի լավ է ձեր տարիքի, կամ ձեզանից փոքր վարսահարդար ընտրեք։ Եթե երկար ժամանակ է՝ անհաջողակ եք, գնացեք հայտնի վարսահարդարի մոտ, անգամ, եթե շատ գումար վերցնի։ Նա ձեզ հաջողություն կբերի։
Երկրորդ
Ինքներդ ձեր մազերը մի կտրեք, համաձայն սնահավատների՝ այդպիսով դուք ձեր էներգետիկ դաշտին կվնասեք։
Երրորդ
Սնահավատները կարծում են, որ ավելի լավ է նույն սեռի մարդը կտրի մազերդ, որպեսզի ուրիշի ազդեցության տակ չընկնեք։
Չորրորդ
Եթե ցանկանում եք, որ մազերը արագ աճեն, կտրեք դրանք, երբ լիալուսնի փուլ է։ Համաձայն ռուսական հավատալիքների՝ եթե հիվանդանում եք, մի թեթեւ հավասարեցրեք մազերը՝ հիվանդությունը թոթափելու համար։
Հինգերորդ
Կան կոնկրետ օրեր, երբ չի կարելի կտրել մազերը, լուսնային օրացույցով՝ 9, 15, 23 եւ 29։
Ըստ շաբաթվա օրերի՝
Երկուշաբթի օրը մազերը կտրելը Լավ օր է, կտրելով մազերը՝ բացասական էմոցիաներից կազատվեք։
Երեքշաբթի՝ արժե, ֆիզիկական ուժերը կվերականգնվեն։
Չորեքշաբթի՝ եթե այդ օրը մազ կտրեք, նոր ու հետաքրքիր մարդկանց հետ կծանոթանաք։
Հինգշաբթի՝ հաջողությունը կավելանա։
Ուրբաթ՝ ավելի կգեղեցկանաք։
Շաբաթ՝ հիանալի օր է մազ կտրելու համար։ Կազատվեք պարտքերից։
Կիրակի՝ ավելի լավ է կիրակի օրը մազ չկտրել՝ հաջողությունը չփախցնելու համար։
Ամենակարեւորը հիշեք, որ սնահավատությունը բարդացնում է մարդու կյանքը եւ ավելի լավ է կենտրոնանալ իրական բաների վրա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել