Իրական սերը` Աստծո շնորհն է մարդուն: Եթե մեկը չունի իր մեջ սեր, պետք է Աստծուց խնդրի: Միայն Աստծուն սիրելով կարելի է սիրել մարդկանց: Սուրբ Սարգիս Զորավարը` նախ և առաջ հանուն Քրիստոսի նահատակն է, ով Քրիստոսի հանդեպ իր սերը ապացուցեց նահատակությամբ: Նա ոչ սիրահարվածության, ոչ էլ ապագա ամուսնուն որոշելու թալիսման է, Նա Բարեխոս է Աստծուց հեռացածների և իրենց ներսում Աստծո սերը կորցրածների համար: Իսկ ովքեր փորձում են փոխարինել Սուրբ Սարգսով Վալենտինին, պետք է միշտ հիշեն, որ մանկապատանեկան Վալենտինի տոնը կա, թե չկա, տոնեն թե չտոնեն, իրար այդ օրը սրտեր նվիրեն թե ծաղիկներ, մեծ առումով դա ոչինչ չի փոխելու ոչ սիրահարների կյանքում, ոչ հասարակության, ոչ էլ հասուն մարդկանց հոգևոր կյանքում: Նախ և առաջ պետք է խնդրել Աստծո թագավորությունը և նրա արքայությունը, և մնացած ամենը ձեզ կտրվի: Սուրբ Սարգսին բարեխոս ունեցեք Աստծո թագավորության համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել