Էս վերջերս Չարենցի «ես իմ անուշ Հայաստանի»-ն եմ հիշել:
հասկանո՞ւմ եք, էդ Չարենցն է գրել, սենց իր ամեն բջիջով ինքն ապրել է էդ գործը, իր անցած տառապանքների միջով հետը տարել, սիրել ու մրմռացել է էդ «Հայաստան յարի» համար: ֆիզիկապե՛ս, հոգեպե՛ս ու վերջում էլ կյանքով վճարել:
իսկ մարդիկ վերցնում են էդ գործն ու արտասանում են անիմաստ պաթոսով՝ որպես իրենց սեփական հայրենասիրության (հաճախ՝ որակական առումով անհասկանալի) դեկլարացիա:
մինչդեռ Չարենցն էդ գործում տեղադրած իր ամեն բառի համար պատասխանատու էր, իր ամեն խոսքին տեր:
ու ես հիմա մտածում եմ, որ էդ գործը երևի չպիտի ասմունքվի, այլ պիտի ամեն մեկն իր համար կարդա, որ դրոշակի չվերածվի:
մարդը հայրենասիրական բանաստեղծություն չի է ստեղծել, մարդն ուղղակի գրի է առել իր զգացմունքները: ուղղակի չարենցավարի հզոր: ու ինչքան փշաքաղվելով ասմունքես կամ բոռաս, էնքան ավելի վատ կստացվի:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/800261.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել