Ֆլեշի պահեստներում թանկով բերած բենզինն է այրվում, որի գնի մեջ ըստ իշխանական մեգատնտեսագետ-գիգանտաքիմիկոսների, նավթի տեսակարար կշիռը կազմում է 7-8% :
Հիմա հարց` վաղվանից արդեն էժանով Հայաստան ներկրված, բայց միևնույն է թանկով վաճառվելիք բենզինի գնի մեջ որքան է կազմելու այսօրվա այրված բենզինի գնի տեսակարար կշիռը?:
Հարցիս մեջ բացարձակ հումոր չկա: Ընդամենը մի քանի ամիս առաջ ազգովի սկսեցինք վճարել էլեկտրոցանցերի շեֆության հաճույքների վրա մսխված և նրանց էշ մենեջմենթի արդյունքում առաջացաց կորուստների արժեքը:
Բա խալխի հաճույքների համար վճարողին ինչը պիտի խանգարի մեկ ուրիշ խալխի կորուստների համար վճարելուն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/912623435485870
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել