Հայաստանին պետք են ծրագրավորող-մարքեթոլոգներ, մարքեթինգի ամբիոններին հարկավոր է տեխնիկական գիտություններ ավելացնել, բարձրագույն մաթեմատիկան պետք է շատ խստացված անցնել…
Իրողությունները ցույց են տալիս, որ Պոլիտեխնիկ ավարտածները կարող են շատ արագ ադապտացվել մարքեթինգին, էլ չեմ ասում, որ ամբողջ աշխարհը տրաքացնում են ծրագրավորող-մարքեթոլոգները…
Հեղափոխական բում կլիներ, եթե մեր ծրագրավորողների մեծ մասը նորմալ մարքեթինգային կրթություն ստանային…
Էսօր բնական ընտրությամբ լավ ծրագրավորողներն ինքնակրթությամբ ադապտացվում են մարքեթինգին ու պրակտիկ հաջողություններ են գրանցում, պատկերը շատ ուրիշ կլիներ, եթե էդ մարդիկ նախապես կրթություն ստանային:
Իմ համեստ կարծիքով, եթե դասական մարքեթինգի ամբիոնները անհրաժեշտ փոփոխություններ չանեն, մի քանի տարի անց տարբեր բուհերի տեխնիկական ամբիոններ կգրավեն շուկան...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել