7 տարի առաջ Ջոն Տրավոլտայի ընտանիքում դժբախտություն տեղի ունեցավ. մահացավ նրա 16-ամյա որդին` Ջեթը: Տղան տառապում էր Կավասակիի համախտանիշով (սուր թոքաբորբ, որը քայքայում է մկանային համակարգը):

Եվ ահա 7 տարի անց Ջոն Տրավոլտան որդու մասին նամակ է գրել, նամակ, որն առանց հուզվելու անհնար է կարդալ:

«Ասում են, թե կյանքում ամենածանր բանը ծնողներին կորցնելն է: Ես ձեզ հավաստիացնում եմ, դա այդպես չէ: Այս աշխարհում ամենածանր բանը երեխային կորցնելն է: Կորցնել նրան, ում դու ես կյանք պարգևել, մեծացրել, ուրախացել նրա ամեն քայլով ու սրտի տրոփյունով սպասել ամեն հաջորդ քայլին:

Իմ որդին ինձ համար ամեն ինչ էր: 16 տարվա ընթացքում նա ինձ սովորեցրել էր ՍԻՐԵԼ, սիրել անսահման:

Կյանքը կարճ է: Երեխանե՛ր, ժամանակ անցկացրեք ձեր ծնողների հետ: Ծնողնե՛ր, ժամանակ անցկացրեք ձեր երեխաների հետ: Որովհետև մեկ օր էլ, երբ դուք գլուխներդ վեր բարձրացնեք ձեր հեռախոսներից, նրանք էլ ձեր կողքին չեն լինի: 

Միակ բանը, որ ես իմ կյանքի ընթացքում սովորեցի այս դաժան կորսից հետո, անսահման սիրելն է ու գնահատելը ունեցածդ: Սիրեք այնպես, ասես այսօր մեռնելու եք:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել