Ոչ, դուք սխալ չեք լսել, և մեր վերնագիրն ամբողջությամբ ճշմարտություն է։ Այո, ամերիկուհին լույս աշխարհ է բերել սեփական թոռանը, բայց ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ։ Այսպիսի պահերին մտածում ես․ «Այս ո՞ւր է հասել տեխնիկան…»
54-ամյա Տրեյսի Թոմպսոնը սուրոգատ մայր է դարձել իր դստեր համար՝ տանելով հղիությունը և կեսարյան հատմամբ ծննդաբերելով սեփական թոռանը։ Ե՛վ տատիկը, և՛ փոքրիկն առողջ են և շատ լավ են զգում իրենց։
2016 թվականի հունվարի 16-ին Տեխասի նահանգի Պլեյնոյի Բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկավ 2,7կգ քաշով աղջնակը։ Փոքրիկը ծնվեց կեսարյան հատման ճանապարհով, իսկ 9 ամիս շարունակ նա գտնվում էր իր հարազատ տատիկի արգանդում։ Այս քայլին 54-ամյա Տրեյսի Տոմպսոնը գնացել էր հանուն իր դստեր և նրա ամուսնու՝ 28-ամյա Քելիի և 33-ամյա Ահարոնի։ Նորածնին անվանեցին Քելսի` դա մայրիկի և տատիկի անունների համակցությունն է։
Երիտասարդ զույգը 3 տարի շարունակ բուժվում էր անպտղության դեմ։ ԷԿՕ-ի 3 փորձերն անարդյունք ավարտվեցին, վերջինը՝ 2014 թվականի դեկտեմբերին։ Այնուամենայնիվ, զույգը դեռ 4 սաղմ ուներ ԷԿՕ արձանագրմամբ։
Տրեյսին չէր կարողանում հանգիստ նայել դստեր և փեսայի տանջանքներին և առաջարկեց հանդես գալ սուրոգատ մոր փոխարեն, չնայած այն փաստին, որ գտնվում է դաշտանադադարի փուլում։ Անհրաժեշտ հետազոտություններից հետո, որոնք հաստատեցին կնոջ կատարյալ առողջ լինելը, 2015 թվականի ապրիլին սաղմերից մեկը տեղադրեցին Տրեյսիի արգանդի մեջ։