Պատմում է հայ մեծն հեքիաթասաց Համլետ Շեքսպիրյանը.

Լինում է, թե չի լինում (այս չէ խնդիրը), Քյարթաշենցի Վլեների ընտանիքից մի Բղդո է լինում: Բղդոն սիրահարված էր ընտանիքի դարավոր բարեկամ Քյաբաբունիների ընտանիքի դուստր Կյաժիդուխտին: Եվ չկա պատմություն Դուդուկ Կլկլոցյանի ձայնից ավելի հուզիչ, քան պատմությունը սիրո Բղդոյի ու Կյաժիդուխտի: Օ՜հ, ինչպես սիրում էին նրանք իրար: Բայց ահա մի օր Կյաժիդուխտն անկողնում խեղդված գտավ իր սիրեցյալին, կողքին մի գրություն՝ «Մա՛հ ռեժիմին, մա՛հ քյաբաբին»: Կյաժիդուխտն անմիջապես գլխի ընկավ, որ այդ Վլեների ոխերիմ թշնամի «Քյաբաբն առանց սոխի» հակաքյարթական կազմակերպության առաջնորդ Ակծիվիստ Դատարկյանցի ձեռքի գործն է: Այրին որոշեց վրեժխնդիր լինել: Նա հանձն առավ քյաբաբներից պատրաստել իր ամուսնուն նման մարդու: 7 տարի, 7 ամիս, 7 օր ու 7 գիշեր հետո վերջապես պատրաստ էր… Նրա առաջին բառերն էին. «Դու ո՞վ ես արա, ախչի,- դիմելով Կյաժիդուխտին՝ հարցրեց Քյաբաբ-մարդը,- հլը քյաբաբը բեր, սոված եմ»: «Իմ քյաբաբ-մարդ, դու վրեժ կլուծես այդ անիծյալ Ակծիվիստ Սորոսովիչից, այնպես չէ՞»:
Ինչ իմանար քյաբաբասուն տիկին Կյաժիդուխտ Քյաբաբունին, որ Ակծիվիստ Դատարկախոսյանցը ևս ձեռքները ծալած չի նստել և «ԿՃՈւՃ» վերազգային սննդանոցի լաբորատորիայում փորձարկում է նոր գենոմոդիֆիկացված քյաբաբ առանց սոխի…
ՇԱՐՈւՆԱԿԵԼԻ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել