1450947979_breast-cancer-vegetableGogetnews.info-ի փոխանցմամբ՝ բանջարեղենը պաշտպանում է կրծքագեղձի քաղցկեղից։ Այդ մասին հայտնի է դարձել EPIC հետազոտական նախագծի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում։
Հետազոտությանը մասնակցել է 335.054 առողջ կին, որոնց միջին տարիքը կազմել է 51 տարի։ Բոլոր մասնակիցներին հարցրել են, թե ինչով են նրանք սնվել վերջին մեկ տարում, ինչից հետո նրանց առողջական վիճակին հետևել են 11.5 տարի։
Այդ ընթացքում 10.197 կնոջ մոտ զարգացել է կրծքագեղձի քաղցկեղ։ Գիտնականները պարզել են, որ բանջարեղեն քիչ օգտագործած կանանց մոտ քաղցկեղի ռիսկը 13 տոկոսով մեծ է եղել։ Փորձը ցույց է տվել, որ մրգերն այդ հարցում չեն օգնել։ Ստացված արդյունքների հիման վրա գիտնականները խորհուրդ են տալիս սննդակարգում մեծացնել բանջարեղենի մասնաբաժինը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել