Հարևան Վրաստանում և Ադրբեջանում դիտվում է վարակի տարածման և հիվանդացության բավականին մեծ աճ, սակայն հոսպիտալացումների և մահվան դեպքերի վերաբերյալ կոնկրետ թվեր չեն ներկայացվում:
Ուկրաինայում օրինաչափ ֆոնի վրա արձանագրվում են բազմաթիվ ծայրահեղ ծանր դեպքեր: 2015 թվականի դեկտեմբերից մինչ այսօր արձանագրվել է մահվան 60 և ավելի դեպք:
Կարծում եմ՝ տեղեկատվության պատշաճ տրամադրումը բնակչության շրջանում կբարձրացնի զգոնության մակարդակը, ինչի հետևանքով էլ որոշակիորեն կզսպվի վարակի արագ տարածումը: Պետք է փաստենք, որ կան երկրներ, որտեղ գրիպը տարածվում է ահռելի արագությամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1525940124373143&id=100008715094328&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



