H1N1-ով ախտորոշված մարդը հիվանդանոցից չի կարող տամիֆլյու ստանալ, եթե չի հոսպիտալացվում: Իսկ եթե մարդը հրաժարվում է մի քանի հիվանդի հետ նույն պալատում պառկել` կրկնակի վիրուս չվերցնելուց խուսափելով, ու առանձին պալատներն էլ զբաղված են, նշանակում են դեղ, բայց չեն տալիս, դեղատներում էլ չկա, ի՞նչ անեն էս մարդիկ: Ես եմ, կարողանում եմ զանգել ու խնդրի լուծում պահանջել, բա մյուսնե՞րը: Նախարարությունից այսօր տեղեկացա, որ իմ հարազատները դեղը կստանան, մինչև օրվա ընթացքում մարզային հիվանդանոցներ ուղարկված խմբաքանակը բաշխվի: Տևական ժամանակ է՝ այս խնդիրը կա, բայց դեղը մարզային հիվանդանոցներ նո՞ր են ուղարկել: Քանի՞ մարդ է հիմա էդպես թքել ու դուրս եկել, ի՞նչ վիճակում են հիմա էդ մարդիկ, ի՞նչ երաշխիք կա, որ բարդացած վիճակով հետ չեն գա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել