Մեզ մոտ պիտի ստեղծեն պատվաստանյութեր. մի ծանր հիվանդության դեմ վակցինա արդեն ստեղծել ենք, չէ՞, ուրեմն սա էլ բարդ չի լինի: Մեր գիտնականների խղճուկ աշխատավարձը, իհարկե, չի ենթադրում նման հայտնագործության մոտիվացիա, բայց նախագահը հիմա պիտի հավաքի անվտանգության խորհուրդ ու ստեղծի համապատասխան բյուջե` հատուկ դրա համար, պիտի նախաձեռնվի կոնսիլիում. ամեն առիթով հավաքում է, իսկ սրանից կարևոր առիթ, կարծեմ, թե դեռ չի եղել: Հարգելի՛ պարոն նախագահ, խնդրում եմ, մենք այնքան շատ չենք, որ հույսներս դնենք գրիպի նահանջելու վրա. աշխարհում դրա սրացումը դեռ փետրվարից են կանխատեսել, մենք չենք կարող սպասել` բավարարվելով գրանցված արդյունքներով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zarouhidilanyan/posts/1179674645376825?pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել