Past.am-ը գրում է.
Դեռ 2012 թվականին հարավկորեական ԶԼՄ-ները սկանդալային խորագրերով սկսեցին հանդես գալ, որոնցում մասնավորապես ասվում էր, որ Պուտինի դուստրը՝ Եկատերինան, պատրաստվում է ամուսնանալ կորեացի 28-ամյա մի երիտասարդի՝ Յու Յունգ-Գուի հետ։
Կորեացիները պնդում էին, որ երիտասարդը հարավկորեական ռազմական նավատորմի պաշտոնաթող ծովակալի զավակ է, ով ծանոթացել էր Պուտինի դստեր հետ դեռ դեռահասության տարիներին, երբ հայրն աշխատում էր Հարավային Կորեայի դեսպանատանը։ Նրանք մտերմացել ու ընկերացել էին, սակայն սկզբում իբր տղան չէր իմացել, թե ում դստեր հետ է ընկերություն անում։ Հետագայում նա ծանոթացել էր Վլադիմիր Պուտինի հետ և նույնիսկ հյուրընկալվել էր Պուտինների ամառանոցում։ Կորեացիներն այս ամենն ուռճացրեցին-ուռճացրեցին, հասցրեցին բանն ամուսնությանը, մինչև բոլոր այդ խոսակցությունները չհերքեց Պուտինի մամլո խոսնակ Պեսկովը, ու կարծես թե այդքանով էլ պատմությունն ավարտվեց։
Կան մի քանի մանկական լուսանկարներ, որտեղ նրա երկու դուստրերն իրենց ծնոողների հետ են, բայց արդեն պատանեկության շրջանում նրանց բոլոր հրապարակային լուսանկարներում նրանք կամ մեջքով են կանգնած տեսախցիկի առջև, կամ էլ այնպիսի անհաջող ռակուրսով, որ գրեթե ոչինչ չի երևում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: