Հետաքրքիր է՝ ինչ-որ մեկը տեսնո՞ւմ է այնպիսի անհատի, որ կարող է լինել արժանի նախագահ, ով չի մտածի իր փորը հաստացնելու ու հարստանալու մասին, ով կաշխատի միայն ու միայն ժողովրդի ու երկրի բարեկեցության համար: Ով մի կողմ կդնի, կզոհի իր անձնական կյանքը, իր փորը, իր երեխաների ու հարազատների համար անհոգ կյանք ապահովելը` ավելի բարձր դասելով ազգ, հայրենիք հասկացությունները: Ցավում եմ, բայց նման լիդեր չկա տեսադաշտում, ով կկարողանա ժողովրդին համախմբել իր շուրջ, ուստի նորից նույն ձև էլ շարունակվելու է: Այս երկրում ոչինչ չի կարող փոխվել, քանի այդ լիդերը չկա, ու ոչ ոք չի կարող համոզել ժողովրդին, որ իրոք ինքը այդ մարդն է: Բոլորն էլ պատրաստ են ծախվելու, ուղղակի ամեն ոք այդ դաշտում ունի իր գինը: 
Եթե իրոք գա այդ մարդը, որին սպասում ենք արդեն 2 տասնամյակից ավելի, շատ դժվար է լինելու նրա համար: Քանի որ մեր ազգը կորցրել է իր հավատը: Ամեն ինչին արդեն կասկածով.. չէ, ինչու կասկածով, համոզմունքով են նայում, որ էլի մեկը գալիս է թալանելու համար: Ես ինքս, լինելով հայ քաղաքացի, հասարակ հայ, չեմ հավատում ոչ մեկին, փորձեք համոզել. միևնույն է կգտնեմ պատճառներ՝ հակառակը ապացուցելու համար: «ՉԿԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԺԱՆԻ ԹԱԳԱՎՈՐ»: 
Հայրենիքն է մեղք... Ժողովուրդն է մեղք...
Համարձակվում են ինքս ինձ հարցնել. «Պե՞տք էր մեզ իրոք այս անկախությունը: Չէ՞ որ հայ ազգը գնալով կորցնում է նաև այն, ինչ ուներ մինչև անկախությունը՝ մշակույթ, կրթություն, բարեկեցություն: Նույնիսկ ուժեղ ու պայքարող հայի կերպարն է կործանվում»: 
ՓՈՐՁԵՔ ՀԱԿԱՌԱԿԸ ԱՊԱՑՈՒՑԵԼ ԻՆՁ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել