Դպրոցներում դասերը մեկ շաբաթ ուշ սկսելու լուրը մեծ ուրախություն է պատճառել դպրոցականներից շատերին:
Երբ երեխաները չեն ուզում գնալ դպրոց, դա նորմալ չի, քանի որ դպրոցը պետք է լիներ նրանց կյանքի այն լուսավոր հատվածը, որի ընթացքում իրենք կբացահայտեին աշխարհը, գրականությունը, արվեստը, բնության օրենքները, այլ կերպ ասած՝ կսկսեին զբաղվել ճանաչողությամբ և բացահայտեին իրենց կարողությունները, հակումներն ու տաղանդը: Բայց այսօր այդպես չէ:
Հիմա հատկապես մեծահասակները կասեն, որ իրենք էլ ժամանակին չէին սիրում դպրոց գնալ, բայց դա նշանակում է, որ դպրոցը տասնամյակների ընթացքում չի փոխվել, չի արդիականացվել:
Անհետաքրքիր և անարդար դպրոց հաճախող երեխաների մեծ մասը հետագայում բուհում մասնագիտական կրթություն ստանալու ոչ թե հիմքեր են ձեռք բերում, այլ՝ ինտելեկտուալ և հոգեբանական խոչընդոտներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=829618213834059&id=100003576633868
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել