
iPhone-ի նորությունների մասին բազմաթիվ ասեկոսեներ կան։
Նորություններ APPLE-ից

2016 թվականի ամենասպասված ու քննարկվող նորույթն, անկասկած, iPhone 7 և iPhone 7 Plus հեռախոսների թողարկումն է։ Բացի դրանից, սպասվում է ավելի հնացած մոդելների թարմացում ու iPhone 7s-ի պրեզենտացիան։ Նման աժիոտաժի առաջացման հարցում հսկայական դեր է խաղում «Apple»-ի վարած քաղաքականությունն իր սարքավորումների դիզայնի հարցում. iPhone-ները նոր տեսք են ստանում ամեն 4 տարին մեկ, ու հենց 2016-ին թողարկվելիք iPhone 7-ով սպասվում է դիզայնի հերթական բեկումնային փոփոխությունը։
Ասեկոսեները շատ են։ Մի շարք փորձագետներ խոսում են առանց կաղապարների էկրանի մասին։ Վերջերս տեղեկատվական արտահոսք եղավ, որ որոշում է կայացվել նաև հրաժարվել 3,5 մմ-անոց բնիկից, ինչը թույլ կտա էլ ավելի բարակեցնել սարքը։ Ակնկալվում է, որ հեռախոսը կունենա անլար լիցքավորման հնարավորություն, ինչպես նաև աչքի բիբի սկաներ։
Բացի դրանից, այս տարի պլանավորվում է iPhone 7s-ի՝ iPhone 7-ի կրտսեր եղբոր թողարկումը, որը պետք է 2.5D էֆեկտով 4 դյումանոց էկրան ունենա, մատնահետքի սկաներ, որը Home ստեղի մեջ է լինելու, ինչպես նաև Apple A9 պրոցեսոր։
«Apple»-ի նոր սմարթֆոնների պրեզենտացիան պլանավորված է անցկացնել 2016 թվականի աշնանը։




