Ճիշտ է, ՀԲ-ն անցյալ տարի ՀՀ-ի համար կանխատեսել էր շատ ցածր տնտեսական ցուցանիշներ, սակայն ի շնորհիվ գյուղատնտեսության և մի շարք հարկային ու օրենսդրական բարեփոխումների՝ մենք կարողացանք ապահովել մի քանի անգամ ավելի տնտեսական աճ:
Օրերս ՀԲ-ն արդեն հրապարակել է 2016 թվականին սպասվելիք տնտեսական աճի ցուցանիշները: Այս անգամ ՀՀ-ի համար կանխատեսումներն ավելի լավատեսական են, այն է՝ 2,2%-ով ավելացում նախորդ տարվա համեմատ:
Ինչպես տեսանք՝ ՀԲ-ի կանխատեսումները մեծ փոփոխություններ են կրել, և հուսանք, որ վերը նշված տոկոսները կավելանան 2015 թվականի իրական արդյունքի, ոչ թե իրենց տրված ցուցանիշի նկատմամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1545317705789378&id=100009334896794&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել