Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանը լավ կանի՝ իր գործով զբաղվի, ոչ թե շոուներ ու սկանդալային հայտարարություններ մտցնի շրջանառության մեջ։ Առանց այդ էլ մեր հասարակությունում ծակ պրոֆեսորները շատ են, ովքեր ամեն հարցի գիտակ են, այդ թվում նաև՝ իրավագիտության ու միջազգային իրավունքի, հիմա էլ փաստաբան Լուսինե Սահակյանն է կրակի վրա յուղ լցնում։
Տիկինը գանգատվում է, որ մեր հասարակությունը պահանջատեր չէ, քանի որ Պերմյակովը ռուսական բանակի զինծառայող է, նշանակում է՝ պատասխանատվությունը ՌԴ-ի վրա է, ու մեր հասարակությունը պետք է Ռուսաստանից ինչ-որ բան պահանջի։ Այս խելոքին մեկը հարցնի, թե արդյո՞ք ինքը մտածել է, որ եթե իր ողորկ տրամաբանությունը կիրառվի մեր խոպանչիների ու տուրիստների նկատմամբ, ովքեր Ռուսաստանում ի՜նչ ասես անում են, ապա Հայաստանը դրա տակից դուրս չի գա։
Ընդհանրապես, շատ վատ է, երբ փաստաբանները, լծվելով հանրային հնչեղություն ունեցող գործերին, սկսում են պարբերաբար անհատական բենեֆիսներ անել։ Դա մենք տեսանք Վարդան Պետրոսյանի դատավարության ժամանակ՝ Նիկոլայ Բաղդասարյանի կողմից, դա մենք տեսնում ենք հիմա՝ Ավետիսյանների իրավահաջորդների պաշտպանի կողմից։ Զբաղվեք Ձեր գործով, առանց այն էլ խիստ ցավոտ դրվագ է Ավետիսյանների սպանությունը, որի վերքերը դեռ չենք ամոքել, և հեչ պետք չէ հիմարություններ նետել առանց այն էլ մեծամասամբ անգրագետ ամբոխ-հասարակության առջև՝ փորձելով ռեզոնանս ապահովել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.ghazaryan.58/posts/1644611832470471?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել