Բայց դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ անհարմար բան ա ստացվում, երբ ոմանք, իրենց ճղելով, փորձում են ամանորյա օրերին փողոցների խայտառակ վիճակի համար պարոն Տարոն Մարգարյանի թիկունքին կանգնել ու գրել, որ այ դուք տանը նստած եք, իսկ նրանք ձյունը մաքրում-մաքրում, չեն հասցնում, բայց ինչքան էլ որ հասցրել են, փոխանակ գնահատեք, փնովում եք, շնորհակալություն պարոն Տարոն Մարգարյանին և այլն, ու հանկարծ օրեր անց ինքը՝ Տարոն Մարգարյանը, հայտարարում ա, որ ինքն էլ ա շատ դժգոհ ձնամաքրման աշխատանքներից, նկատողություն ա հայտարարում «Սանիտեկին», մի երկու նկատղություն-բան իր աշխատող-մաշխատողներին ու տենց, ու հիմա նրանք՝ իրանց մեջտեղից ճղողներն ու հատկապես հայտնի ֆեյսբուքյան «քաղաքական մեկնաբանն» ինչ անհարմար իրավիճակում են հայտնվում արդյունքում, դառնում վատամարդ բոլորի աչքի առաջ, ներքուստ էլ իրենք իրենց ուտում, որ եթե, ա՛յ մարդ, իմանայի, որ վերջում պարոն Տարոն Մարգարյանը պիտի ինքն էլ դժգոհ լինի, բա ես կյանքում կգրեի՞ շնորհակալություն պարոն Տարոն Մարգարյանին ու տենց:
Ինչ եմ ուզում ասել. մարմնի համապատասխան տեղը մտնելուց երբեք պետք չի ավելորդ ջանքեր գործադրել. միշտ վտանգ կա այնտեղից շատ անհարմար կերպով դուրս թռչելու ու ամոթով մնալու բոլորի առաջ. հատկապես որ այդ մարմնի համապատասխան տեղի տերը դա շատ լավ զգում է ու ինքն է որոշում ու տնօրինում, թե իր էդ մասը մտնողն ինչքան էնտեղ կմնա ու երբ խայտառակ ձևով դուրս կթռչի... Զզվելի ա: ))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել