Այսօրը եվրոպական մի քանի երկրներում նշվում է հայրերի օրը: Թեեւ տոնը մեծ ժողովրդականություն չի վայելում, այնուամենայնիվ այն տեղին է նշել: Հուսամ, որ մոտ ժամանակներս Հայաստանը եւս կմիանա այս գեղեցիկ ավանդույթին`փառաբանելու հայրերին եւ նրանց ներդրումը ազգակերտման գործում:

Հայրերին նվիրված տոն նշելու պատմությունը սկիզբ է առել 20-րդ դարի սկզբից: Օրը փոփոխական է. յուրաքանչյուր երկիր ինքն է այն նշանակում:

Առաջին անգամ հայրերի տոնը նշվել է 1908 թվականի հուլիսի 5-ին, Արևելյան Վիջինիայում: Տոնը կազմակերպվել էր տիկին Գրեյս Գոլդեն Քլեյթոնի կողմից, ով ցանկացել էր նշել 210 հայրերի կյանքի հիշատակը, ովքեր աղետի պատճառով ամիսներ առաջ կորել էին Արևելյան Վիրջինիայի հանքավայրերից մեկում:

Այլ աղբյուրներ վկայում են այն մասին, որ հայրերի տոնի առաջացումն այլ նախապատմություն ունի. իրենց հայրերին երախտագիտություն հայտնել ցանկացող երեխաների համար տոն ստեղծելու գաղափարը եկել է Վաշինգտոնի նահանգի Սփոքեյն քաղաքից: Անցած դարի սկզբներին նման տոն հիմնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Սոնորա Սմարթ Դոդ անվամբ մի աղջիկ: Մոր մահից հետո նրան եւ եւս 5 երեխաների դաստիարակել է հայրը` Ուիլիյամ Ջեքսոն Սմարթը: Սոնորայի նախաձեռնությունը պաշտպանել են եւ պատրաստվել են տոնակատարություն կազմակերպել հունիսի 5-ին` նրա հոր ծննդյան օրը: Սակայն հոգևոր հայրերն ավելի շատ նախապատրաստվելու ժամանակի կարիք ունեին, և այն հետաձգվել է մինչև 1910 թվականի հունիսի 19-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել