«Россия 24» հեռուստաալիքին տրված իր հարցազրույցում Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլն, ըստ էության, հերքել է Հայոց ցեղասպանությունը՝ հայտարարելով, որ Օսմանյան Թուրքիայում եղել են քրիստոնեական համայնքներ, որոնք չեն կոտորվել։
Չեմ կարծում, որ սա չարամիտ դիտավորություն է Ռուսաստանի հոգևոր առաջնորդի կողմից։ Ավելի շուտ հակված եմ համարելու, որ նա անզգույշ հայտարարություն է արել՝ ցանկանալով այլ բան ասել, բայց ամեն դեպքում խոսքերը հնչել են ու արդեն լայն տարածում են գտել։
Եթե այս հայտարարությունն աներ հասարակ մահկանացու, ապա կարելի էր քմծիծաղ տալ ու անցնել առաջ, սակայն ի վերջո գործ ունենք հսկայական պետության հոգևոր առաջնորդի հետ, ով, կարծում եմ, պետք է պարզաբանումով հանդես գա, որպեսզի կոտրի ցասումնալից այն ալիքը, որը բարձրացրել է նրա հայտարարությունը, և հայտարարի, որ Ռուս ուղղափառ եկեղեցին ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, և տվյալ հայտարարությունն արվել է այլ կոնտեքստով ու այլ իմաստով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.ghazaryan.58/posts/1644309805834007?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել