Էս հարցի շուրջ ահագին մտածել եմ: Ու եկել եմ մի քանի հիմնական եզրահանգումների: Ե՛վ ընդդիմության, և՛ իշխանության մոտ առկա հիմնական մի քանի խնդիրներ կշարադրեմ ստորև:
1 Խնդիրների սխալ ձևակերպում
Մասնագիտությամբ ֆիզիկոս լինելով՝ գիտեմ, որ որևէ խնդրի լուծմանը հասնելու համար անհրաժեշտ է այդ խնդրի հստակ ձևակերպում: Ի՞նչ ա նշանակում խնդիրը ձևակերպել հստակ: Պետք են հստակ տվյալներ, միավորների համակարգ և այլն: Նույնն ա քաղաքականության մեջ, սոցիալական խնդրի պայմաններով ռազմական խնդիր չես լուծի, կրթական խնդրի պայմաններով արտաքին քաղաքական օրակարգ չես ձևակերպի: Մի խոսքով, շիլա-շփոթ սարքելն էլ ա գործ, բայց անիմաստ գործ էս պարագայում:
2 Դերաբաշխում: Յուրաքանչյուր մարդ պետք ա ունենա իր հստակ դերը: Ե՛վ իշխանության, և՛ ընդդիմության մեջ կան որոշակի ոլորտի տիրապետող անհատներ, բայց էդ անհատը հենց սկսում է խոսել այլ ոլորտից, որի մասին ունի (կամ չունի) միայն ընդհանուր մամուլային պատկերացումներ, արդեն կորում է ընդդիմության ու իշխանության լրջությունը:
3 Ադեկվատություն
Ընդդիմությունն ամեն հավաքից հետո մոտավորապես սենց բան ա ասում:
Վաղը՝ ժամը 18:00-ից, սկսվում է մի բան, որը կստիպի իշխանությանը ծնկի գալ:
Ամբոխային հոգեբանության պայմաններում կայֆ վիճակ ա, ու անհամբեր սպասում ես անարգանքի եռանիզակի տակով անցնող իշխանությանը, բայց հաջորդ օրը՝ ժամը 18:00-ին, տեսնում ես, որ նախորդ օրն ընդդիմությունը կայֆի տակ ա եղել:
Թատերաբեմում կանգնած մարդիկ հույսները դնում են մարդկանց հույզերի վրա: Տղերք, էս 1917 թիվը չի: Հասարակությունն, ուզեք, թե չուզեք, ահագին զարգացում ա ապրել: Ու եթե Ձեր ոգեղեն խոսքը սահմանափակվում ա քֆուր տալով, ուրեմն կեցցե էն Հայաստանը, որ էսօր ունենք:
Բաղրամյան 26-ը զենքով չես վերցնելու: Բաղրամյան 26-ն ատոմակայանին հավասար անվտանգություն ունի էսօր: Եթե որևէ ֆիզիկոս որոշի ցուցափայտով, պաստառներով, որոնց վրա E=mc^2 բանաձև է գրված, ատոմակայանը գրավել, պարզ ա, որ ծեծ ա ուտելու: Եթե ուզում ես ատոմակայանում նորմալ փոփոխությունների հասնես, նախ պիտի ապացուցես, որ գոնե տեսական գիելիքներ ունես միջուկային ֆիզիկայից:
Հ.Գ. Չնայած եթե գիտես, որ ռեակտորի կողքին մարդիկ մանղալ են դրել ու խորոված են անում, կարելի ա ծեծ ուտել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել