Դեկտեմբերի 20-ին դաժան ծեծի են ենթարկել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի 22-ամյա եղբորորդի Հրաչյա Պողոսյանին: Ըստ Operativ.am-ի՝ վեճը ծագել է այն բանից, որ Հրաչյա Պողոսյանի քրոջը, ով սովորում է 114 դպրոցի 6-րդ դասարանում, ձնագնդիով հարվածել են նույն դպրոցի աշակերտները, ովքեր քրեական աշխարհում հանցավոր հեղինակություն ախալքալաքցի վաղամեռիկ Ադալի որդիներն են:

Հրաչյա Պողոսյանի քույրն  այդ մասին հայտնել է եղբորը: Վերջինս եկել է դպրոց, կանչել Ադալի որդիներին և զգուշացրել, որ նման բան չանեն: Հաջորդ օրը ախալքալաքցի տղաները հավաքվել են (մոտ 25-30 հոգի) և գնացել հաշվեհարդար տեսնելու: Նրանց կազմակերպողը և հրահրողը եղել է «Ալավերդյանցի Կոկոն», ով վարչապետի ազգականն է:

Նրանք սկզբում զանգահարել են Հրաչյա Պողոսյանին, համոզել, որ գա Վարդանանց փողոցի վրա գտնվող «Եվրոպա» սուպերմարկետի մոտ, որպեսզի հարթեն ծագած խնդիրը: Սակայն, Հրաչյայի ժամանելուն պես, առանց որևէ խոսք ասելու՝ մոտ 25 հոգով դաժան ծեծի են ենթարկել նրան՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ՝ կոտրելով քիթը, վնասելով ծնոտը: Ներկա պահին Հրաչ Պողոսյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, որտեղ այսօր կրկին ենթարկվել է քթի վիրահատության:

http://asekose.am/hy_AM/news/article/view/4/111111/

Հ.Գ. Քսան  հոգով մեկին ծեծելը տղամարդու գործ չի: Ես  հարյուր հատ քոռ աղջիկ ունենայի, սրանցից ոչ մեկին չէի տա:
Ափսոս, որ կարծես մոդա է: Տղա ես` մենակդ դուրս արի մեկի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել