Յուրաքանչյուր ընկերության գերնպատակն է ապահովել ապրանքի տեսանելիությունը վաճառակետում, քանի որ միևնույն հարթության (դարակներն ի նկատի ունեմ) վրա գտնվում են նաև մրցակիցների ապրանքները: Ինչպե՞ս աչքի ընկնել սուպերմարկետի դարակներում: Unilever ընկերությունը շատ հետաքրքիր մեթոդ է գտել Lipton բրենդի վիզիբիլիթին, կամ այլ կերպ ասած տեսանելիությունն էլ ավելի ընդգծելու համար:
Թեյի շուկան բավականին հագեցած է և ընկերության մարկետոլոգների առջև հարց էր դրված՝ ինչպես կարելի է Lipton թեյն առանձնացնել մրցակիցներից սուպերմարկետների դարակներում: POS մատերիալների դեպքում ամեն դարակի համար ընդամենը մի հատ է պատրաստվում և տեղադրվում վրան, իսկ POSm-ի դեպքում մերչենդայզերները տեղադրել էին մատերիալը յուրաքանչյուր տուփի վրա:
Եվ գիտե՞ք, թե ինչն է հետաքրքիր, POS-ի դեպքում, երբ դարակների վրա է փակցվում մատերիալը, ընկերությունը սուպերմարկետին լրացուցիչ գումար էր վճարում, իսկ POSm-ի դեպքում ընդհանրապես չի վճարում, քանի որ փակցվում էր փաթեթավորման վրա: Մեկ քայլով ընկերությունը խուսափեց հավելյալ վճարից և ավելացրեց ապրանքի վիզիբիլիթին, կամ տեսանելիությունը: POSm-ի մյուս առավելությունն այն է, որ այն փոքր է, բայց բրենդ բլոկի մեջ միանգամից ընդգծում է Lipton թեյը:
POSm-ի տեսքն իրենից ներկայացնում է թեյի թերթիկներ, որոնք մարդկանց մոտ առաջացնելու են իմպուլսիվ գնում կատարելու ցանկություն: Այս մեթոդն արդարդացրել է իրեն՝ ավելացնելով վաճառքի ծավալները: Ահա թե ինչ տեսք ունի POSm մատերիալը բրենդ բլոկում՝
Ճիշտ է մի քիչ նկարները հաջողված չէին, բայց կարևորը գաղափարն էր, իսկապես շատ աչքի ընկնող է, եթե երկրորդ նկարին նայենք՝ փաթեթավորման ամենավերևի մասի դուրս եկած թերթիկներն իրոք գրավում են ուշադրությունը: Իսկ Ձեր դեպքում ի՞նչ նմանատիպ քայլեր եք կատարում Ձեր ապրանքի տեսանելիությունն էլ ավելի ընդգծելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել