«Չգրել հայատառ»... Ոմանց համար սա դարձել է կարգախոս, հակահարված՝ հայատառ գրելու բազում հորդորներին: Չգրել հայատառ նշանակում է արհամարհել հայ գրականության զարդերը, ոտնակոխ անել այս հանճարածին երկրի ձոները՝ առ հայոց լեզուն:
Ինչո՞ւ կառչել լատինատառից, եթե ունենք ավելի լայն հնարավորություններ ընձեռող հայերեն, մի՞թե աննկատելի են մեր տառերը: Շատ անգամներ հայերենի մեկ տառի համար լատինատառի երկու-երեք տառ ենք օգտագործում՝ բառը վերածելով աղավաղման: Խնդրում եմ, եկեք հետ կանգնենք հայատառի արմատավորված չօգտագործումից, դա ամոթ չէ, այս պարագայում դա հերոսություն է… Սա հորդոր է յուրաքանչյուրիդ՝ ընկերս, բարեկամս, եթե դու լատինատառի նվիրյալ ես, հենց հիմա փոխիր համակարգչիդ լեզուն և օգտագործիր կախարդական հայերենը: Սա է քոնը, դու ես նրան կենդանացնողը, շունչ տվողը… Գեղեցիկ լեզու է հայերենը, և դու ես այդ գեղեցկությունը մատնանշողներից մեկը: Քո ձեռքում է քո հարստությունը: Օգտագործիր այն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել