Մոնթեն Սեդային սիրում էր իր բնական կերպարով՝ առանց հարդարանքի, արդուզարդի և պճնանքի: Մի անգամ Սեդան քրոջ խորհրդով կարմրաներկ էր քսել այտերին, Մոնթեն զարմացած ու շփոթված նայել էր՝ չհասկանալով, թե ինչ է կնոջ այտերին: Նույնիսկ ականջօղ չէր կախում, ականջները ծակված չեն, Մոնթեն էլ չէր քաջալերում ծակել ականջները, կրում էր միայն ժամացույց և ամուսնական մատանին. «Իմ ծննդյան օրն ինձ ականջօղ նվիրեցին, որ ստիպված լինեմ ականջներս ծակել, ասացի՝ կհարցնեմ Մոնթեին, հարցրի, ասաց՝ ոչ, առանց դրա էլ գեղեցիկ ես: Սիրում էր հագուստս ու կոշիկս՝ հանգստավետ, մազերս՝ երկար և բնական գույնով»,-ասում է Սեդա Մելքոնյանը:
Այսօր էլ, չնայած սպիտակ թելերը շատանում են մազերի մեջ, չի ներկում դրանք. ժամանակ չկա, ասում է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=462423777297874&set=a.109689749237947.1073741828.100005907670190&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել