Դեռևս անցած տարվա վերջերին, երբ Ադրբեջանի Միլի Մեջլիսը (Խորհրդարան) քննարկում էր երկրի 2016թ. պետբյուջեն, ակնհայտ էր, որ այս տարին այդքան էլ դյուրին չի լինելու Բաքվի համար։ Ընդունված բյուջեի նախագծով նավթի՝ այս տարվա արժեքը հաշվվել է բարելը $50-ով, այնինչ 2016-ի առաջին իսկ օրերին թանկարժեք վառելիքի արժեքն արդեն իսկ սկսել է «քաշել» նավթի և գազի վաճառքով սնվող Ադրբեջանին՝ հասնելով 35 դոլարի (վերջին 11 տարիներին ամենացածր արժեքը): Նավթի գների անկումը հանգեցրեց նրան, որ ամերիկյան դոլարի հետ «ոտք գցող» մանաթը գրեթե կրկնակի արժեզրկվեց 2015-ին։ Մանաթի արժեզրկումը և նավթի գների անկումը ստիպում են ադրբեջանական իշխանություններին գնալ խնայողությունների տարբեր ոլորտներում։ Բոլորովին վերջերս համացանցում լուրեր տարածվեցին, որ այդ երկրի իշխանությունները որոշել են փակել մի շարք երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները, իսկ Աֆղանսատանում, Իրաքում, Թաիլանդում և մի քանի այլ երկրներում դեսպանատների բացումը թողել են «ավելի հարմար պահի»։
Սրա հետ մեկտեղ լուրեր են տարածվում, որ մի շարք պետական կառույցներ լուծարվելու են և միավորվեն այլ կառույցների։ Մասնավորապես, լուրեր կան, որ գյուղատնտեսության նախարարությունը լուծարվելու և կցվելու է էկոլոգիայի ու բնական պաշարների և արդյունաբերության նախարարություններին։ Սպասվում է, որ սփյուռքի հարցերով կոմիտեն կմիացվի արտգործնախարարությանը։ Խոսվում է, որ կլուծարվի նաև Մաքսային կոմիտեն. նախատեսվում է դրա գործառույթները փոխանցել «ԱՍԱՆ ծառայությանը» և հարկային նախարարությանը։ Սպասվում է, որ մի շարք այլ հանձնաժողովներ ևս կկցվեն համապատասխան ոլորտով զբաղվող նախարարությունների։ Ուշագրավ է՝ վերջին տարիներին այդ երկրում փակվել են բազմաթիվ աշխատատեղեր, ինչի հետևանքով աճել է գործազրկությունը։ Նշենք, որ տարածաշրջանում ծավալվող նոր իրադարձությունները, մասնավորապես՝ Իրանի՝ միջազգային նավթային շուկա հնարավոր վերադարձը կարող է էլ ավելի արժեզրկել նավթի համաշխարհային գները, ինչը ևս շատ տխուր հետևանքներ կունենա մեր արևելյան հարևանի համար։ Մնում է հուսալ, որ Ադրբեջանը սեփական խնդիրները «լուծելու» նոր տարբերակ կմտածի և իրավիճակը չի սրի սահմանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել