Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.
Դեկտեմբերի 25-ին` ժամը 17.30-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Արագածում եւ Գորիսում, տեղում է ձյուն: Ապարանի, Արագածի, Գորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Նյութի աղբյուր՝ http://www.mtc.am/index.php?id=6988&fb_source=message
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



