Հայտնի է, որ Հայաստանում ապրող մարդկանց մի մասը որևէ կուսակցության անդամ չէ, ոչ մի բարեկամ չունի իշխանության մեջ, թաղային և այլ տիպի հեղինակություններին ոչ մի հարցով չի դիմում, այլ պարզապես այս երկրի քաղաքացի է: Ստեղծվել է իրավիճակ, երբ, դուրս լինելով բոլոր նշված շրջանակներից, Հայաստանի քաղաքացին դուրս է մղվում նաև քաղաքացիաիրավական հարաբերություններից, քանի որ դրանք նորմալ աշխատում են առավելապես այն դեպքում, երբ մեկը զանգահարում է, մեկը միջնորդում է, մեկի անունը տալիս են և այլն:
Սա բերում է նրան, որ, օրինակ, կուսակցական դառնալը դարձել է կյանքի ընթացքում բնականոն ձևով առաջացող քաղաքացիաիրավական բնույթի հարցերն ավելի հեշտ լուծելու, ավելի արդյունավետ լուծելու միջոց, ինչով արժեզրկվում է հենց կուսակցություն երևույթը:
Պառլամենտական դարձող երկրի համար սա անթույլատրելի պրոցես է, որի դեմը պետք է առնել: Պետությունը բոլորի համար է, և բոլորի համար մեկն ու նույնն է, ոչ թե կուսակցականի համար՝ հարմար, անկուսակցականի համար՝ անհարմար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=827621444033736&id=100003576633868¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել