Յուրաքանչյուր տարի էլ ձմռանը սուր շնչառական հիվանդությունները,գրիպը, և նաև ,,խոզի գրիպը,, անհանգստացնում են բնակչությանը,հասարակությանը,բայց դա չի նշանակում, որ դասերը պետք է հետաձգել, առավել ևս ըստ պաշտոնական տեղեկատվության, նույն ՀՀ առողջապահության նախարարությունը հստակ հայտարարում է, որ համաճարակի վտանգ չկա, տոնական օրերին պոլիկլինիկաները ունեցել են հանգստյան օրեր և այդ պատճառով շատ ծնողներ իրենց երեխաներին տարել են հիվանդանոցներ, բայց էլի պաշտոնական տեղեկությունների համաձայն ոչ բոլոր երեխաներն են հոսպիտալացվել,ևս մի նկատառում անընդհատ նշվում է, որ հիվանդների 80 տոկոսը մինչև 8 տարեկան երեխաներ են,հարց է առաջանում ինչու? պետք է 9-10-ից մինչև 17 տարեկաների ուսուցման գործընթացը խափանել: Մտովի հիշեցի մեր դպրոցական տարիները մեր ժամանակ էլ էին հիվանդանում երեխաները և գրիպով,և ջրծաղիկով,կարմրուկով և այլ հիվանդություններով, բայց ոչ ոք աղմուկ չէր բարձրացնում: Ես առաջարկում եմ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը,որ եթե դասերը 1 շաբաթով հետաձգվեն, ապա դրանք, ոչ թե շաբաթ օրերի հաշվին լրացվեն, այլև մայիսի վերջին և բնականաբար հետաձգվեն ավարտական և միասնական քննությունների ժամկետները, բոլոր քաղաքակիրթ երկրներում եթե ասենք հողմամրրիկ է լինում կամ եղանակային այլ անոմալ երևույթ, դասերը լրացվում են ուս. տարվա վերջին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել