Պարզվել է, որ մարդկանց միայն 5%-ը գիտի, թե ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը, հայտնում է gogetnews.info-ն: Եթե դա ճիշտ անեն, ապա տարբեր հիվանդություններ առաջացնող բոլոր բակտերիաները միանգամից կվերանան: Այդպիսի եզրակացության են եկել Միչիգանի համալսարանի գիտնականները:Փորձերից պարզվել է, որ մարդկանց 33%-ն ընդհանրապես օճառ չի օգտագործում, իսկ 10%-ը ընդհանրապես չի լվանում ձեռքերը: Մարդկանց մեծ մասը դրա վրա ծախսում է 6 վայրկյան:
Ձեռքերը լվանալու համար հարկավոր է իմանալ հետևյալը. ձեռքերը պետք է լվանալ երկու կողմից, ինչպես նաև պետք է լվանալ մատների արանքները: Հարկավոր է 20 վայրկյան լվանալ հոսող ջրի տակ, ապա սրբել մաքուր սրբիչով:
Նշվում է, որ ձեռքերը սխալ լվացողների մեծ մասը տղամարդիկ են: Հետաքրքրական փաստ է, որ եթե զուգարանում գրված է եղել՝ «մի՛ մոռացեք լվանալ ձեռքերը», ապա հաճախորդներն ավելի հաճախ են լվացվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



