ԿԱԼԻԳՈՒԼԱ
/պատմավեպ,Ա․Պեպանյան, 2005/……
/պատմավեպ,Ա․Պեպանյան, 2005/……
Տղամարդկանց խիստ անհարմար էր մերձենալ կեսարի հայացքի առջև, բայց և անկարող էին չհնազանդվել նրան:
- Հրաշալի՜ է, կատարյալ. այս կինը ծնված է պոռնկության համար, ինչպես իմ հորեղբայր Կլավդիոսը՝ ապուշության,- պտտվելով մերձեցողների շուրջը` կրկնում էր Կալիգուլան, քաջալերում նրանց, ասես գլադիատորական մարտ էր դիտում:
- Նայի՛ր, Մակրոն, նայի՛ր, - կանչում էր նա` խոնարհվելով բավարարումներից հևասպառ պոռնկուհու վրա,- որպիսի՜ կատարյալություն, որպիսի՜ արվեստ. ոչնչությու՛ն է Պատրիասոսի նկարն այս պատկերի դեմ:

Իսկ երբ թուլացած հնգյակը հևասպառ տարածվեց գորգազարդ հատակին, նա ոսկեդրամի անձրև տեղաց նրանց վրա և ափը պարզելով՝ արտաբերեց կատակերգակ դերասանի նման.
- Եվ ակնթարթն այս փիլիսոփայական հարյուր տրակտատ արժե...
Հետո, ասես սթափվելով, նա դարձավ պրեֆեկտին և ասաց՝ նախատինք հաղորդելով խոսքին.
- Իսկ դու ասում էիր, թե նրանք կսպանե՛ն ինձ, մինչդեռ Հռոմը տարփանքին է տրված, ահա՛: Մարդիկ ճագարի նման են, Մակրոն, երբ սահմանափակում ես նրանց ազատությունը, սկսում են մերձենալ միմյանց անհագորեն: Դա երևի թե օգնում է համակերպվել նվաստացմանը:

Մակրոնը չպատասխանեց և արտառոց իրադարձության սպասումով` ակնդետ հետևում էր կեսարին:
Կալիգուլան տղամարդկանց նշան արեց հեռանալ, իսկ ինքը կանգնելով Ցեզոնիայի գլխավերևում՝ հրամայեց.
- Վե՛ր կաց:
Կինը, արագ շնչելով, հնազանդ ու մերկ կանգնեց նրա առջև:
Կալիգուլան կես քայլ ետ գնաց` նրան ավելի լավ զննելու համար, հայացքով տնտղեց գոլորշի արձակող, դեռ չպաղած նրա ստինքները, որոնց վրա սերմնահեղուկի կաթնագույն շիթեր էին փայլում, ազդրերը, գավակը և ասաց հանդիսավոր.

- Ես հռոմեացիների համար իրենց արժանի կեսարուհի էի փնտրում, որ լիներ պոռնի՛կ՝ իրենց նման:
Ցեզոնիային անհասկանալի էր կեսարի վարքը, իսկ Մակրոնը, որ դռների մեջ կանգնած` քարացել էր զարմանքից, հազիվ կարողացավ արտաբերել.
- Ինչպե՞ս, կեսարի կինը...,- նա անկարող գտնվեց իրեն թույլ տալ արտաբերել պոռնիկ բառը,- դա չլսված բան է... իսկ ի՞նչ կասի ժողովուրդը:
- Ժողովու՞րդը,- ընդգծված արհամարհանքով արձագանքեց Կալիգուլան և գլխով ցույց տալով վարագույրի ետևից իրեն նայող դեմքերի ծովին` ավելացրեց.- դու սրա՞նց նկատի ունես, կամ գուցե նրա՞նց, ովքեր ինքնամոռաց շնանում են մյուս սրահներում. այդպիսի ժողովրդի կարծիքին հարկավոր է վերաբերվել որպես թաշկինակի, Մակրո՛ն:

Մակրոնի դեմքի կնճիռները, միևնույն է, չէին հարթվում, ու տեսնելով դա, Կալիգուլան հարցրեց.
- Կուզե՞ս ցույց տամ հիմա քեզ, թե ինչպիսի՛ն է քո ասած այդ ժողովուրդի ընտրանին:
Եվ չսպասելով պրեֆեկտի պատասխանին` նա բռնեց Ցեզոնիայի ձեռքն ու հանդիսավոր, ասես իրեն դեսպաններ ու թագավորներ էին սպասում, դուրս բերեց նրան միջանցք և դիմեց բազմությանը.
- Ես, Հռոմեական պետության պրինցեպս և գերագույն քուրմ Գայոս Կեսար Գերմանիկոսս, ընդունում եմ Ցեզոնիային որպես իմ կին. վերաբերվե՛ք նրան այսուհետ ինչպես ձեր կեսարուհու:

Նրա պահվածքից ապշահար` Մակրոնը սարսուռախառն զզվանքով նայում էր, թե ինչպես են նոբիլները խոնարհվում և շինծու ժպիտներով պատիվներ մատուցում դեռ երեկվա իրենց հարճին, որ շվարած կանգնած էր նրանց առջև անսքող մերկությամբ:
- Դու դառնում ես Տիբերիոս,- ակամա շշնջաց Մակրոնը` դատապարտող հայացքով նայելով կեսարին:
- Ես դառնում եմ Տիբերիո՞ս,- մտածկոտ պատասխանեց Կալիգուլան, որ լսել էր պրեֆեկտի խոսքերը: Հետո, ամենքին մոռացած, մտախոհ քայլեց սրահում` ափով ծնոտը բռնած ու խոսելով ինքն իր հետ.
- Ես դառնում եմ Տիբերիո՞ս, ո՜հ, այո՛, ես դառնում եմ Տիբերիո՛ս, ես դառնու՛մ եմ Տիբերիոս: Դու ճիշտ ես. դառնու՛մ եմ: Դու ճիշտ ես, Մակրոն, Տիբերիոս դառնու՛մ են. Տիբերիոս հնարավոր չէ ծնվել:

Նա դադարեց քայլել և դարձավ դեպի պրեֆեկտը.
- Իսկ ի՞նչն է կեսարին Տիբերիոս դարձնում, Մակրո՛ն. դու խորհե՞լ ես այս մասին:
Ու ինքն էլ պատասխանեց՝ առաջ պարզած ափը սահեցնելով Ցեզոնիային շրջապատած նոբիլների վրայով.
- Բազմությու՛նը, Մակրոն: Ահա՛, տե՛ս, այսպիսի հաճությամբ նվաստանում են տիրակալի առջև, որը միայն զզվանք կարող է ծնել: Զզվանքն այդ հիմա դաջված է քո դեմքին, ես տեսնում եմ, այն նաև պարուրել է իմ հոգին, որպես թունավոր մի օձ: Եվ հաճախ տիրակալն իրեն զսպել չկարողանալով, ավելի է նվաստացնում նրանց, ասես պարզելու համար, թե ունի՞ արդյոք ստորին սահման ստորաքարշությունը:

Այս ասելով` Կալիգուլան ձայնեց Ցեզոնիային ու նրա ձեռքը բռնած` խորացավ պալատի մեջ: Բազմությունը հոտի նման անտրտունջ հետևեց նրանց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/a.pepanyan/posts/10208781659162756?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել