Past.am–ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարները որտեղ ասես չեն հայտնվել՝ հագուստի վրա, հեռախոսների, սրբիչների ․․․ Հիմա էլ նրա նկարը հայտնվել է տղամարդկանց օծանելիքի վրա։
Leaders Number One բացառիկ օծանելիքն ստեղծել է ռուս պարֆյումեր Վլադ Ռեկունովը։ Նա օծանելիքը ստեղծելու համար մեկ տարի պրակտիկա է անցել Փարիզում։ Օծանելիքի տուփը իտալացի դիզայներներն են ստեղծել, սեւ շշի վրա Պուտինի կիսադեմն է։ Օծանելիքն այսօր է հայտնվել վաճառքում եւ արդեն 100 հատից ավելի վաճառվել է։ Մեկ շշի արժեքը 6 հազար ռուբլի է։ Օծանելիքի ստեղծողն ասել է, որ արդեն պատվերներ ունեն Չինաստանից ու Գերմանիայից։ Պատրաստվում են օծանելիքից նվիրել նաեւ անձամբ Վլադիմիր Պուտինին։
Նյութի աղբյուր՝ http://past.am/?p=29822&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել