Replik.am-ը գրում է.
Ամերիկյան հատուկ ծառայությունները շարունակում են հետևել իսրայելցի քաղաքական գործիչ Բենյամին Նեթանյահուին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին գրում է Wall Street Journal-ը` հավելելով, թե դա արվում է չնայած ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությանը, որ ամերիկյան կողմը հրաժարվել է ինոֆրամցիա հավաքելու այդ միջոցից:
Նշվում է, որ ամերիկյան հատուկ ծառայություններն իրենց գործն անում են «բարեկամ երկրների» քաղաքական գործիչների հեռախոսային բանակցությունները գաղտնալսելով: Մասնավորապես Նեթանյահուի մասով ամերիկացիներին հետաքրքրել է իրանական միջոկային ծրագրի հարցը:
Պարբերականը գրում է, որ գաղտնալսվող գործիչների ցանկը գաղտնի է եղել, սակայն արդեն հայտնի է, որ այդ ցանկում են եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նյութի աղբյուր՝ http://www.replik.am/arm/index.php?id=82293
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել