Օրգինալ տոնածառ պատրաստելու համար ամենեւին էլ թանկարժեք դետալներ պետք չեն:
Այսպիսի տոնածառ, որին ես անվանեցի Տոնածառ[ՅԱՆ]2012, պատրաստելու համար հարկավոր է թուղթ (այս դեպքում` սպիտակ, կանաչ, վարդագույն եւ կարմիր), կպչուն ժապավեն, կարիչ եւ մկրատ:
Եվ այսպես: Անցանք գործի:
Նախ պետք է սպիտակ թղթով ձագար պատրաստել: Ձագարի մեծությունից է կախված ապագա տոնածառի չափը: Սպիտակին կարող են փոխարինել նաեւ կանաչի երանգները (ըստ ճաշակի):
Այնուհետեւ պետք է պատրաստել բացիկները (թիթեռնիկ:)): Կտրում ենք համապատասխան թուղթը, ծալծլում եւ մեջտեղից կապում նախապես կտրտած բարակ թղթով:
Որպես կանոն, պետք է բացիկները պատրաստել չափերի աճման կարգով: Սկզբից մեծ, այնուհետեւ` քիչ-քիչ փոքրացնել` հաշվի առնելով ձագարի չափը:
Հաջորդ քայլում սկսում ենք «զարդարել» ձագարը: Բացիկներն ամրացնում ենք ձագարին` կպչուն ժապավենի օգնությամբ: Հնարավոր է դա անել նաեւ սոսնձով (իմ ձեռքի տակ չկար այդ պահին:)):
...Ու Ձեր աչքի առաջ կամաց-կամաց «ծնվում» է տոնածառի տեսլականը:
Հաջորդ ու թեեւս վերջին քայլում պատրաստում ենք տոնածառի աստղը: Այս դեպքում այն այնքան էլ աստղի տեսք չունի, բայց պայմանականորեն կարելի է աստղ կոչել:
Կտրում ենք 2 խաչաձեւ թուղթ եւ ամրացնում իրար:
Վերջում տեղադրում ենք ձագարի գագաթին` ավելացնելով եւս մի քանի «թերթիկ»:
Ահա եւ վերջ.
Շնորհակալ եմ իմ բլոգ պարբերաբար մտնելու եւ կարդալու համար:
Առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել գալիք Նոր տարին` ցանկանալով, որ գալիք տարում իրականանան քո բոլոր երազանքները...
Հ.Գ Այն տոնածառը պատրաստել եմ Հեքըթոն[ՅԱՆ]2012 նորարար գաղափարների, նախագծերի ու ծրագրավորման մրցույթի օրը՝ մոտ կես ժամվա ընթացքում, դրա համար էլ այն անվանեցի Տոնածառ[ՅԱՆ]2012)))
Նյութի աղբյուր՝ http://artsunset11.blogspot.com/2012/12/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել