Past.am–ը գրում է.
Մասնագենտներից ոմանք գտնում են, որ մերկ քնելն ավելի օգտակար է, քան գիշերազգեստով քնելը։ Ահա 7 պատճառ, որոնց համար արժե մերկ քնել։
Հանգիստ կքնեք։
Մարդիկ հանգիստ քնում են, երբ մարմնի ջերմաստիճանն իջնում է։ Իսկ գիշերազգեստը կարող է խախտել այդ գործընթացը, մինչդեռ մերկ քնելը թույլ կտա խորը քուն մտնել։
Ներքին օրգանները կօդափոխվեն։
Թթվածինը լավ է բոլոր օրգանների համար, այդ թվում՝ կանացի ներքին օրգանների։
Դուք ձեզ ավելի սեքսուալ կզգաք։
Մերկ քնելը եղել է եւ կմնա սեքսուալ։
Ձեր փորի վրայի ճարպաշերտը կանհետանա։
Գիտնականները պարզել են, որ մերկ քնելիս փորի ճարպը մաշվում է, եւ անգամ նվազում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ։
Միշտ պատրաստ կլինեք սեռահարաբերություն ունենալ։
Եթե մերկ եք քնում, սեռահարաբերություն ունենալու հավանականությունը մեծանում է, հատկապես, եթե զուգընկերոջ կողքին եք քնում։
Ստիպված չեք լինի առավոտյան ցնցուղ ընդունել։
Բոլորն էլ ատում են առավոտյան ցնցուղ ընդունելը, քանի որ դրա պատճառով ստիպված մի կես ժամ շուտ պետք է արթնանաք։ Եթե մերկ քնեք, չեք քրտնի, հետեւաբար, ամեն օր լողանալու կարիք չեք ունենա։
Այդպես ավելի հեշտ է։
Քնել ցանկացող մարդն ուզում է մեկ վայրկյան շուտ մտնել վերմակի տակ, զգալ դրա ջերմությունը։ Գիշերազգեստ հագնելը երկարացնում է այդ գործընթացը։
Նյութի աղբյուր՝ http://past.am/?p=30999&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել