Past.am–ը գրում է.
Վերջերս ամուսնալուծված Ջերալդ Ռոջերսը համացանցում գրել է իր 20 սխալների մասին, որոնք թույլ է տվել ու որոնք հանգեցրել են ամուսնալուծության,-գրում է Past.am-ը։ Նա ասում է, որ որքան էլ բարդ լինեն հարաբերությունները, արժե, որ դրանց համար պայքարես։ Ելնելով իր փորձից՝ նա 20 խորհուրդ է գրել տղամարդկանց համար, ովքեր ամուսնացած են, որպեսզի նրանց ընտանիքը չքանդվի, ինչպես իրենը։ Իր խորհուրդներում նա նշում է, թե ինչպես պետք չէ եւ ինչպես է պետք վարվել կանանց հետ։
1. Երբեք մի´ դադարեք ուշադիր լինել նրանց հանդեպ, երբեք մի´ դադարեք ծանոթանալ նրանց հետ։
2. Պաշտպանեք ձեր սիրտը, դրանք պաշտպանեք այլ կանանցից, թույլ մի´ տվեք, որ ուրիշներն այնտեղ ներխուժեն։
3. Նորից ու նորից սիրահարվեք ձեր կնոջը, դուք փոխվում եք, հետեւաբար, անընդհատ պայքարեք ու կրկին գրավեք նրա սիրտը։
4. Միշտ նրա մեջ լավագույնը փնտրեք ու ուշադրություն մի´ դարձրեք այն բաներին, որոնք ձեզ նյարդայնացնում են։
5. Մի´ փորձեք նրան փոխել, դա ձեր խնդիրը չէ, ձեր խնդիրն է սիրել նրան, պարզապես սիրել այնպիսին, ինչպիսին կա։
6. Ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա վերցրեք, թույլ մի´ տվեք, որ նա պատասխանատվության տակ ընկնի։
7. Մի´ մեղադրեք նրան, մի´ ասեք, թե նա է մեղավոր, որ դուք բարկացած եք։
8. Թույլ տվեք ձեր կնոջը պարզապես ապրել: Եթե նա բարկացած է, մի´ փորձեք բարձրացնել նրա տրամադրությունը, թողեք, որ ինքնուրույն հաղթահարի։
9. Երբեմն հիմար եղեք, ամեն ինչին շատ լուրջ մի´ վերաբերվեք:
10. Ամեն օր ներթափանցեք նրա հոգու մեջ, հասկացեք, թե ինչն է նրան ստիպում իրեն սիրված ու պաշտպանված զգալ։
11. Ներկա եղեք նրա կյանքում, եթե մի բան է պատմում, մինչեւ վերջ լսեք, խորհուրդ տվեք։
12. Ընդունեք նրա սեքսուալությունը։ Սեքսին իբրեւ մեխանիկական մի բանի մի´ վերաբերվեք, նկատեք նրա սեքսուալությունը։
13. Անուղեղ մի´ եղեք։ Բոլորն էլ սխալներ անում են, բայց մի բան անելուց առաջ աշխատեցրեք ուղեղը։
14. Նրան անձնական տարածք տրամադրեք, ազատ ժամանակ տվեք, որ հանդիպի ընկերուհիներին, զբաղվի իր սիրած գործերով։
15. Կիսվեք նրա հետ ձեր վախերով ու անհանգստություններով, մի´ վախեցեք թույլ երեւալ։
16. Նրա հետ բացարձակ անկեղծ եղեք, եթե ուզում եք, որ վստահություն լինի ձեր մեջ, ոչինչ մի´ թաքցրեք նրանից։
17. Մի´ դադարեք միասին աճել, միասին առաջ գնալ։ Աշխատեք ձեր հարաբերությունների վրա։
18. Մի´ մտահոգվեք փողի համար, մի´ թաքցրեք ձեր գումարը նրանից, ծախսերը միասին արեք։
19. Արագ ներեք ու մոռացեք վիրավորանքները, կենտրոնացեք ապագայի վրա ու մի´ ֆիքսվեք անցյալի վրա։
20. Միշտ ընտրեք սերը։ Ի վերջո, սա կարող է լինել միակ խորհուրդը։ Ձեր կյանքի գլխավոր շարժիչը սերը դարձրեք, ձեր գերնպատակն ու իմաստը։ Եւ այդ դեպքում ամեն ինչ կստացվի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել