Բայց… բայց կան թվով փոքր ակումբներ, որոնք մե՛կ իրենց անվանումներով, մե՛կ անունընտրման պատմություններով առանձնանում են մյուսներից: Օրինակ՝ Ֆինլանդիայի երրորդ դիվիզիոնում հանդես է գալիս մի ակումբ, որի անվանումն է…<Santa Claus
Նոր Զելանդիայում էլ կա մի ակումբ, որի անվան պատմությունը կրկին հետաքրքիր է: Ակումբի անունը «Տաումատա» է, որը տեղական բլրի անվանումն է…Խելամի՞տ է թվում, եթե այո, ապա ավելացնեմ, որ «Տաումատա»-ն այդ բլրի միայն կրճատ անվանումն է, ամբողջական անվանումը (խորը շունչ խնդրում եմ)
«Տաումատաուհակատանջիհանգակոաուաուոտամատեապոկայուհենուակիտանատուտահու» է…Այսքանից հետո կարելի է միայն ուրախ լինել, որ բլրի «անունը» կրճատվել է, և հետո միայն ակումբի անուն դարձել:
Հյուսիսային Կորեայում էլ կա մի ակումբ, որի անունը «4.25» է: Այդ երկրում տվյալ թվերը բավականին մեծ նշանակություն ունեն: Ապրիլի 25-ը, որը հենց ստացվում է 4.25 (այդ երկրում էլ են սկզբից գրում ամսաթիվը, հետո օրը) ժողովրդական բանակի ստեղծման օրն է (1932թ.):
Իսկ վերջում մնում է հուսալ, որ ապագայում ստեղծվելիք բոլոր ֆուտբոլային ակումբների տնօրենները մի փոքր ավելի շատ ժամանակ կհատկացնեն ակումբի անվան ընտրմանը…



