Շոկի մեջ եմ, հենց նոր իմացա, որ այսօր առավոտյան մահացել է ամենահարազատ և լավագույն դասախոսներիցս մեկը` Ցարական Ռուսաստանի և Խորհրդային Միության դիվանագիտության լավագույն մասնագետը Հայաստանում, պատմական գիտություններրի դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մուրադյանը:
Միքայել Մուրադյանը խոշոր պատմաբան և անհատականություն էր, հենց նա է 5 տարի շարունակ ինձ ու իմ դասընկերներին ներկայացրել Ցարական Ռուսաստանի և խորհրդային դիվանագիտության մանրամասներն ու առանձնահատկությունները:
Միքայել Մուրադյանը ոչ միայն դիվանագիտության պատմության դասախոս էր, այլև կյանքի ուսուցիչ, որի խորհուրդների, խրատների և հորդորների վրա մեծացել են սերունդներ: Հենց Միքայել Մուրադյանն էր, որ, դե ֆակտո ղեկավարելոով իմ թեկնածուական ատենախոսությունը, ինձ ուղղորդում էր գիտության դժվարին ու բարդ ճանապարհով, փորձելով ինձ զերծ պահել ամեն տեսակ սխալներից ու թյուրընկալումներից, խորապես ցնցված եմ, ասես աշխարհը շուռ եկած լինի գլխիս, չեմ կարողանում ոչ մի բանի վրա կենտրոնանալ, սա խոշոր կորուստ էր ինձ համար, ես երջանիկ եմ, որ ունեցել եմ Հակոբ Հակոբյանի և Միքայել Մուրադյանի նման դասախոսներ ու դժբախտ, որ կորցրել եմ նրանց:
Ցավակցում եմ Միքայել Մուրադյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ուսանողներին, մենք կորցրինք խոշոր մասնագետի, մարդու և մեծ անհատականության :( :( :( :(
Narek Muradyan ցավակցում եմ և կիսում ձեր վիշտը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Payqar/posts/10200105376546902
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել