Replik.am-ը գրում է.
Լեոնարդո Դի Կապրիոն շարունակում է նոր մանրամասներ պատմել իր նոր ֆիլմի` «Revenant»-ի նկարահանումներից: Yahoo Movies-ի հետ հարցազրույցի ժամանակ դերասանը խոստովանել է, որ նկարահանումների ժամանակ ստիպված է եղել մերկ քնել կենդանիների դիակների վրա:
Նշված ֆիլմում Դի Կապրիոն մարմնավորում որսորդ Հյու Գլասսին, որին դավաճանության արդյունքում թողնում են հեռավոր ինչ-որ վայրում մահանալ: Իսկ որսորդի խնդիրն է ամեն կերպ ողջ մնալ:
Դի Կապրիոն խոստովանել է, որ «Revenant» ֆիլմն իր կարիերայի ամենաբարդ ֆիլմն է եղել. «Այս ֆիլմում 30-40 տեսարան ես կարողացել եմ նկարահանվել միայն գերմարդկային ջանքերի շնորհիվ: Ես ստիպված եմ եղել լողալ սառցե ջրում, մերկ քնել կենդանիների դիակների վրա, ես միշտ մրսում էի: Բարեբախտաբար ամեն ինչ լավ ավարտ ունեցավ»,-ասել է նա:
Նյութի աղբյուր՝ http://www.replik.am/arm/index.php?id=82241
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել