Replik.am-ը գրում է.
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Անթալիայի ռուսախոս սփյուռքի հետ և հայտարարել է, որ թուրքական իշխանություններն անում են ամեն ինչ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար:
«Մենք լուրջ ջանքեր են գործադրում ճգնաժամը հաղթահարելու համար: Մի անհանգստացեք, մեր հարաբերությունները կրկին նախկինի նման կլինեն»,-ասել է Չավուշօղլուն` հավելելով, որ չպետք է թույլ տան, որ ճգնաժամից տուժեն երկու ժողովուրդները:
Նյութի աղբյուր՝ http://www.replik.am/arm/index.php?id=82217
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել