Եթե ընտանիքում որևէ մեկը հիվանդացել է, հարկ է միջոցներ ձեռք առնել, որպեսզի մյուսներին զերծ պահի ինֆեկցիայից: Ինֆեկցիայի տարածման գլխավոր «մեղավորներն» են դռների, պատուհանների բռնակները և մյուս բոլոր առարկաները, որոնց հետ հաճախ եք շփվում, անկողնային պարագաները` սպիտակեղենը, սրբիչները, մահճակալի ծածկոցները, բազմոցի բարձիկները, նաև անձնական հիգիենայի առարկաները` ատամի խոզանակը, ամանեղենը, թաշկինակները:

Արագ որոշում

Լվացեք խոհանոցի, լոգարանի, լուսամուտների բոլոր բռնակներն ու ծորակները: Դրանք մանրէների սիրած վայրն են, և ընտանիքի բոլոր անդամներն օրվա մեջ մի քանի անգամ դրանց հետ շփվում են: Մանրէներն այդտեղ կարող են «ապրել» մինչև 48 ժամ: Բռնակները մշակեք հատուկ ախտահանիչ լուծույթով: Այն առարկաները (հեռակառավարման վահանակները, հեռախոսները և այլն), որոնք խորհուրդ չի տրվում այդ լուծույթներով մշակել, հարկ է սպիրտի մեջ թրջած բամբակով սրբել:
Հաճախակի փոխեք անկողնային սպիտակեղենը, որովհետև գրիպով հիվանդը հիմնականում անկողնային ռեժիմ է պահպանում: Հարկ է հաճախ փոխել սրբիչները: Դրանք հարկավոր է լվանալ բարձր ջերմաստիճանի ջրով: Չմոռանաք նաև դեկորատիվ բարձիկների, ծածկոցների մասին, եթե դրանք չի կարելի լվանալ, ապա մշակեք ախտահանիչ սփրեյով: Խորհուրդ ենք տալիս լվացքից հետո ախտահանել նաև լվացքի մեքենան:
Անձնական հիգիենայի միջոցներ
Հնարավոր է, որ հիվանդի ափսեն և բաժակը լվանում եք սովորականից ավելի երկար, բայց պարզվում է, որ դա այնքան էլ արդյունավետ չէ: Պարզապես այն լվացեք շատ տաք ջրով և ամանների համար նախատեսված հատուկ օճառով: Հարկ է ուշադիր լինել հատկապես թաշկինակների նկատմամբ, որոնք օգտագործել է հիվանդը: Դրանք չի կարելի թողնել անկողնու մեջ, սեղանի վրա և որտեղ պատահի: Եթե դրանք մեկանգամյա օգտագործման համար են նախատեսված, հարկ է դեն նետել, իսկ կտորից կարվածներն անմիջապես լվանալ: Հիվանդին նաև անհրաժեշտ է ատամի նոր խոզանակ, որը պետք է առանձին տեղում պահել:
Ինչ է անհրաժեշտ ձեռքի տակ ունենալ
Ախտահանիչ միջոցներ,
բժշկական սպիրտ և բամբակ,
լվացքի մեքենա,
սպիտակեցնող լուծույթներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել