Հանրության լայն շրջանակներում մշտապես խոսվում է ՀՀ եկող Իրանական գազի ծավալների մեծացման մասին: Օրերս իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Իրանի գազի արտահանման կազմակերպության ութերորդ մասնաճյուղի տնօրեն Յադոլլահ Բայբուրդին ասել է, որ ընթացիկ տարում դեպի ՀՀ է արտահանվել 250 մլն. խմ. գազ:
Յադոլլահ Բայբուրդին, անդրադառնալով Հայաստան արտահանվող գազի ծավալների մեծացման հնարավորությանը, ասել է, որ 2015 թվականի սկզբից մինչ օրս Իրանից օրական 1 մլն. խմ. գազ է արտահանվել Հայաստան: Ինչպես նաև այժմ գազի արտահանման ծավալների մեծացման համար առկա են անհրաժեշտ հիմնական ենթակառուցվածքները: Երբ գազի արտահանման հարցում Իրանի և Հայաստանի բանակցություններն ավարտվեն, նույնիսկ հնարավորություն կլինի օրական 10 մլն. խմ. գազ արտահանել Հայաստան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել