Replik.am-ը գրում է.

Իրկուտսկում հրդեհի մասին ազդանշանի հետ կապված խնդիրներով պայմանավորված Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող օդանավը դեռ օդ չբարձրացած ընդհատել է ընթացքը:

Հայտնվում է, որ արագություն հավաքելու ժամանակ օդանավում աշխատել է հրդեհի մասին ահազանգող ազդանշանը, ինչից հետո անձնակազմը որոշել է ընդհատել թռիչքը: Ավելի ուշ պարզվել է, որ ոչ մի հրդեհ էլ չկա: Այս պահին մասնագետները ստուգում են օդանավը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել