Հրապարակված վերջին տվյալներով՝ Հայաստանում գործում են շուրջ 340 հյուրանոցային տնտեսություններ, որոնք ունեն 10 հազար հյուրանոցային համար` մոտ 20 հազար ննջատեղով:
Բացի դրանից, գործում են նաև ավելի քան 200 հյուրանոցային տներ և շուրջ երկու տասնյակ հոսթելներ:
Այս տարի Հայաստանում բացվեց 4 խոշոր հյուրանոց, 2-ը` Երևանում, 2ը` մարզերում:
Հյուրանոցային բիզնեսի աճը Հայաստանում վերջին տարիներին ակնհայտ է: Եթե ժամանակին հյուրանոցները կենտրոնացած էին մայրաքաղաքում, ապա այժմ դրանց ավելի քան 60 %-ը մարզերում են:
Դա վկայում է տարածքների համաչափ զարգացման մասին:
Ավելացել են նաև հոսթելների թիվը, ինչի արդյունքում առկա է ծառայությունների տարբերակված քաղաքականություն: Նման կառույցներում շատ է հենց երիտասարդ զբոսաշրջիկների թիվը:
Ավելացել են նաև հոսթելների թիվը, ինչի արդյունքում առկա է ծառայությունների տարբերակված քաղաքականություն: Նման կառույցներում շատ է հենց երիտասարդ զբոսաշրջիկների թիվը:
Այսքանով բավարարվել ոչ մեկ իհարկե չի պատրաստվում: Հաջորդ տարվա զբոսաշրջային երկու խոշոր միջոցառումները, որոնք պետք է անցնեն Հայաստանում, ևս լրացուցիչ խթան կհանդիսանան ոլորտի զարգացման համար:
Ինչ վերաբերում է համագործակցություններին, ապա այստեղ ակտիվ աշխատանք է տարվել Չինաստանի հետ, որի արդյունքում երկու երկրների գործադիր մարմինների միջև ստորագրվել է հուշագիր: Դա լավ հիմք կարող է հանդիսանալ Չինաստանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների կազմակերպված այցեր իրականացնելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1509384619357666&id=100008584260507&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել