Tert.am-ը գրում է.
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այսօր հրավիրված տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին նշեց, սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակվել են բարեփոխումները, մեծ ծավալի օրենսդրական աշխատանքներ են իրականացվել ու նաև սոցիալական նոր ծրագրեր են գործարկվել: Նախարարը նշեց, որ ցանկանում է անդրադառնալ ոլորտի ձեռքբերումներին, քանի որ ողջ տարվա ընթացքում լրագրողներն անդրադարձել են բացողումներին:

Այսպիսով, նա տեղեկացրեց, որ 2014-2015թթ.-ին զբաղվածության ոլորտում վարվող պետական քաղաքականությունը արմատապես փոխվել է՝ հիմքում դնելով աշխատանք փնտրող անձին աշխատանքով ապահովելու և աշխատանքի միջոցով եկամուտ ստանալու գաղափարախոսությունը:

«Մասնավորապես 2015թ.-ին զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվել է շուրջ 11 հազ. 270 մարդ, 15 հազ. 782 մարդ տեղավորվել է աշխատանքի, որից 6285-ը սեզոնային զբաղվածության ծրագրով, շուրջ 400 անձ՝ Տավուշի մարզում իրականացված վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրերով: Օբյեկտիվորեն ՀՀ-ում ունենք իրավիճակ, երբ կայուն զբաղվածություն ունեցող ծրագրերը մեծ պահանջարկ չունեն, դրա համար ունենք նա սեզոնային զբաղվածության ծրագրեր»,- ասաց նա։

Արտեմ Ասատրյանը նշեց, որ Հայաստանում այսօր հաշվառված է 200 հազ. հաշմանդամություն ունեցող անձ, որոնց զբաղվածության ապահովումը կազմում է 2-9%։«Խնդիր ունենք մեծացնելու նրանց զբաղվածությունը, իսկ դա կնպաստի նրանց հասարակություն ինտեգրելուն»,- ասաց նա:

Անդրադառնալով կենսաթոշակներին, նշեց, որ 2015թ-ի հունվարի 1-ից դրանք բարձրացվել են:
«2 տարվա ընթացքում միջին աշխատանքային կենսաթոշակի չափը ավելացել է մոտ 10 000-ով: Այս ցուցանիշն ապահովվել են ՀՀ պետական բյուջեով յուրաքանչյուր տարի շուրջ 30 մլրդ դրամ լրացուցիչ գումար հատկացնելու շնորհիվ»,- ասաց նա:

Արտեմ Ասատրյանը նաև նշեց, որ տարվա ընթացքում ավելացվել են ընտանեկան դրամագլխի չափը և ընդլայնվել դրա օգտագործման ուղղությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել