Օրեր առաջ երգիչ Ավրաամ Ռուսոն Հայաստանում էր. նա համերգ ունեցավ Գյումրիում, նկարահանեց տեսահոլովակ: Իր այցի ընթացում նա նաև հասցրեց հյուր լինել հաղորդավարուհի Անկային ու ռադիոհաղորդման շրջանակներում հետաքրքիր զրույց ունեցավ վերջինիս հետ, ինչն էլ ներկայացնում ենք BlogNews.am-ի ընթերցողին: Ի դեպ, Ավրաամի հետ եկել էր նաև Էռնեստո Մարկոն, ինչպես նաև Ավրաամի պրոդյուսեր Սոֆյա Գուլյանը։

- Ողջույն, Ավրաամ, շնորհակալ եմ, որ այստեղ եք: Հնչեցնեմ հաղորդման ավանդական հարցը՝ ինչպե՞ս է սովորաբար սկսվում Ձեր առավոտը:
- Անկա, նախ շնորհակալ եմ, որ այստեղ եմ ու շնորհակալ եմ այսքան հրաշալի ներկայացնելու համար: Իմ առավոտը միշտ տարբեր է լինում, այս անգամ մի փոքր հոգնած եմ, բայց լավ առումով, և ոչինչ չի կարող խանգարել, որ լինեմ էներգիայով լեցուն: Երկու օր է, ինչ անընդմեջ՝ գիշեր ու ցերեկ նկարահանում ենք տեսահոլովակներ, մեկը՝ հայերեն, մյուսը՝ ռուսերեն,  նաև ձայնագրում ենք դուետ Սոգդիաննայի հետ:
- Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն և արդյունք բերում: Երբ ներկայացրեցիք հայալեզու «Սարերին» կոչվող կատարումը, պետք է նշեմ, որ ունկնդիրները սկսեցին շատ ջերմ արձագանքել, անդադար պատվիրում էին և մեզ գրում, որ հնարավորության դեպքում հրավիրենք Ձեզ տաղավար: Հայաստանում ե՞րբ մենահամերգով հանդես կգաք և ունե՞ք նոր երգեր:  

 - Նոր երգը կլինի հայերեն լեզվով՝ «Իմ աշխարհը», իսկ մյուսը դուետ է:
 - Դուք բավականին լավ հայերեն եք խոսում։
 - Այո, ամեն անգամ Հայաստան գալուց շատ գեղեցիկ բառեր եմ սովորում։
 - Իսկ ես կասեմ՝ բրա՛վո:

- Ավրաամ, օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցավ Ձեր մենահամերգը, ինչպե՞ս անցավ այն, մի փոքր տպավորությունների մասին պատմեք:
- Պարզապես հոյակապ համերգ էր Գյումրիում, հրաշալի հանդիսատես, այնքան էներգիա կար, բոլորը շատ ջերմ էին: Տպավորված եմ, խոսք չունեմ, հանդիսատեսի մեծ մասը լուսանկարվեց ինձ հետ, և այնքան լավ բարեմաղթանքներ հնչեցին: Ես խոստացա, որ ևս մի մենահամերգ կլինի այնտեղ, իսկ Երևանում կցանկանամ մեծ մենահամերգով հանդես գալ, դա շատ աշխատատար է և շատ գեղեցիկ կլինի: Ես սիրում եմ, երբ ամեն բան լինում է կազմակերպված:

 

- Ամփոփելով այսօրվա թողարկումը՝ հնչեցրեք Ձեր բարեմաղթանքը մեր ունկնդիրներին:
- Շուտով Նոր տարի է, շնորհավորում եմ հայ ազգին: Թող աստված խաղաղություն տա, եկող տարին թող ուրախության, սիրո տարի լինի: Խաղաղություն թող լինի բոլորի հոգիներում, ժպտացեք և երջանիկ եղեք: Հուսամ` կրկին կհանդիպենք, մեր անուշիկ ու սիրելի Անկա:

Լուսանկարները` Կարեն Անտինյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել