Աշխարհահռչակ սերբ ռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցայի և «The No Smoking Orchestra»-ի երևանյան համերգը հայ հանդիսատեսը երկար կհիշի։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը երեկ մարդաշատ էր. հայ երկրպագուները եկել էին վայելելու Էմիր Կուստուրիցայի և իր «The No Smoking Orchestra»-ի համերգը, որը մեկ բառով կարելի է բնութագրել խենթ։) BlogNews-ը ներկա է եղել համերգին և իր ընթերցողներին է ներկայացնում երեկոյի մանրամասները։

Երբ արտիստն արհեստավարժ է, իր ելույթների ժամանակ անպայման պահում է կապը հանդիսատեսի հետ։ Կուստուրիցան և իր «The No Smoking Orchestra»-ն հանդիսատեսին հրավիրեցին ուղիղ բեմ, որտեղ էլ երկրպագուները վայելեցին սիրելի արտիստի կատարումները, պարեցին նրա հետ։ Տեղում Կուստուրիցան կազմեց իր պարային խումբը և պար սովորեցրեց երկրպագուներին։ Երաժիշտներն իրենց էներգետիկան փոխանցեցին հանդիսատեսին, հանդիսատեսն էլ փոխհատուցեց իր ջերմությամբ։

«Ամեն անգամ բեմ դուրս գալուց առաջ կարծես խոհանոցում գտնվեմ, երաժշտությունը հենց տեղում է խմորվում», -մինչ համերգը խոսելով այն մասին, թե ինչ է սպասվում հանդիսատեսին, ասաց Կուստուրիցան։
Կարելի է հստակ ասել, որ նրա «խոհանոցը» շատ դուր եկավ հանդիսատեսին, քանի որ համերգից հետո բոլորը ոգևորված էին։ Կուստուրիցային լսելու էին եկել նաև հայտնի մարդիկ՝ դերասաններ, հաղորդավարներ, երգիչներ և անգամ քաղաքական գործիչներ։
Սա Կուստուրիցայի երկրորդ համերգն էր Երևանում։


















Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



